
Ծնվել է
2001 թ․ սեպտեմբերի 9-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընկերները։ Փոքրուց շատ էր սիրել ընկերությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Հինգուկես տարեկանից հաճախում էր ջրացատկի խմբակ, որտեղ հասել էր լուրջ հաջողությունների և վաստակել մեդալներ։ Բացի սպորտից, հաճախում էր նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ զարգացնելով իր գիտելիքները ու հմտությունները տարբեր ոլորտներում։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա շատ ազնիվ ու ընկերասեր էր՝ բոլորի կողմից սիրված։ Դպրոցում նա գերազանց առաջադիմությամբ աչքի ընկնող սաներից էր։
Երազում էր
Շարունակել ուսումը։
Յուրահատկություններ
Շատ բարի, խելացի ու համեստ էր։
Սիրում էր
Նկարել։
Վերջին խոսքերն էր
«Դուխներդ չկորցնեք, մա՛մ, բան չկա։ Ամեն ինչ լավ է»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 21-ին, Ֆիզուլիում։