
Ծնվել է
1968 թ․ հունվարի 4-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Հետո տեղափոխվել է Երևան։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը։ Շատ հայրենասեր էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի ու ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հիանալի մարդ էր, լավ ընկեր, հոգատար ամուսին և սիրող հայր։ Ազնիվ էր։ Միշտ բարի ժպիտով են նրան հիշում։
Երազում էր
Որ որդին մեծանա ազատ հայրենիքում, հենց դրա համար էլ գնացել էր պատերազմ, որ իր որդին այլևս չգնա։ Երազում էր նաև, որ իր որդին բժիշկ դառնա։
Յուրահատկություններ
Շատ կազմակերպված, արագ կողմնորոշվող, նպատակասլաց, արդար անձնավորություն էր։
Սիրում էր
Գրել։ Սակայն նրա գրառումները չեն պահպանվել։
Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 14-ին․ «Վիճակը շատ վատ է, երեխայիս լա՛վ կնայես, սիրում եմ քեզ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 20-ին Հադրութում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։