hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Առաքելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1986 թ․ օգոստոսի 25-ին Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը։ Այն իր համար միշտ առաջնային էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի՝ հատկապես ծնողների հետ։ Ընկերներին նույնպես ժամանակ էր տրամադրում, սակայն ընտանիքը իր համար առաջնային տեղ էր զբաղեցնում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նվիրված ու հոգատար մարդ էր, ընկերոջը երբեք չէր թողնի նեղության մեջ։

Երազում էր
Իր ստեղծած բիզնեսը զարգացնել։

Յուրահատկություններ
Նվիրված էր ընտանիքին, ամեն մեկին վերաբերում էր յուրովի։

Սիրում էր
Զբաղվել ստեղծագործ աշխատանքով և երեխաների համար տարբեր իրեր պատրաստել։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 14-ին․ «Կվերադառնանք»։ Սակայն դա եղավ նրա վերջին խոսքը։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 14-ին, Ֆիզուլի-Հադրութ հատվածում։