
Ծնվել է
1998 թ․ հունիսի 25-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և հայրենիքի համար ծառայությունը։ Նա դեռ երրորդ դասարանում շարադրություն էր գրել հայրենիքի մասին՝ կյանքի նպատակը տեսնելով հայրենիքին ծառայելու մեջ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ լավ, ուրախ, ժպտերես երիտասարդ էր։ Նա շատ խաղաղասեր անձնավորություն էր, որի համար էլ համադասարանցիները նրան անվանում էին խաղաղության աղավնի։
Երազում էր
Քրոջ հարսանիքը Շուշիում անել։
Յուրահատկությունները
Բոլորին հասնում և օգնում էր։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 29-ին Մարտունի 2 դիրքերում։ Հրաման էր եղել լքել դիրքը։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։