hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արկադի Մելիքբեկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Հունվարի 17-ին, 2001 թ., Տավուշի մարզ՝ գ․ Աչաջուրում:

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երբ կարողանում էր օգնություն ցուցաբերել որևէ մեկին:

Ժամանակը սիրում էր անցկացնել
Անտառատնտեսության բանվորների հետ աշխատելով: Անգամ դասերը թողնում էր, գնում աշխատելու՝ ցանկանալով ծնողներին անակնկալ մատուցել: Ուներ սիրած աղջիկ:

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Արդար, ազնիվ և բարի անձնավորություն էր, չէր սիրում իր արած գործը հանրայնացնել:

Երազանքները
Երազում էր լավ աշխատել և մեծ ընտանիք ունենալ: Ասում էր. «Ես լավ եմ աշխատելու ու լիքը երեխա եմ ունենալու, որ անունները շփոթեք»:

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 31-ին ուշ գիշերով զանգել էր, որ բարի գիշեր ասի: Այդքան ուշ նա երբեք չէր զանգում: Ասաց. «Առավոտյան անպայման կզանգեմ»:

Վերջին հերոսական մարտը
Մարտունի 2-ի պոլիգոններում: Այդ ընթացքում երկու անգամ վիրավորվել էր, բայց իր ընտանիքին չէր հայտնել: Առաջադրանք կատարելու ժամանակ զոհվել է:
Նա բանակում ավագ սերժանտ էր, իսկ ժամանակից շուտ ստացել էր լեյտենանտի կոչում: