
Ծնվել է
1986 թ․ հունիսի 25-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընտանիքը, հատկապես՝ երեխաները։
Երազանքները
Սեփական բնակարան գնել, որպեսզի այլևս վարձով չապրեր։ Նաև երազում էր, որ իր երեխաները լավ կրթություն ստանան, մեծանան, դառնան արժանապատիվ մարդիկ։
Յուրահատուկ մանրուքներ կամ սովորություններ
Առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում իր աղջկան։ Ամեն երեկո տուն էր վերադառնում ծաղիկներով։
Վերջին խոսքեր
«Չեմ կարող գալ, որովհետև ես պետք է կռվեմ, որ իմ երեխաները խաղաղ ապրեն։ Եթե ես չկռվեմ, վաղը նրանք են այստեղ լինելու։ Մենք եկել ենք կռվելու և առաջ գնալու։ Ես խոստանում եմ՝ դրոշը կդնեմ, բոլորդ կտեսնեք։ Կարող է երկու օր չզանգեմ, չանհանգստանաս, երեխաներին համբուրի, կարոտում եմ, սիրում եմ ձեզ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 4-ին Շուշիում։ Չնայած կրակոցներից աջ ոտքին ստացած բազմաթիվ վնասվածքներին՝ նա մինչև վերջ կռվել է, բառացիորեն քարշ տալով ոտքը։ Վերջին պահերին ևս շարունակել է պայքարել, մինչև նորից չեն կրակել և նա զոհվել է։