
Ծնվել է
1982 թ․ հունիսի 8-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, ընտանիքն ու երեխաները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լավատես, բարի, ընկերասեր և հոգատար մարդ էր։
Երազանքները
Ընտանիք և երեխաներ ունենալն էր, ինչը իրականացրել էր։
Յուրահատկություններ
Նպատակասլացությունն իր ամենաուժեղ հատկանիշն էր։
Վերջին խոսքեր
«Կրակի տակ եմ»։ Այդ պահից հետո այլևս կապ չի եղել։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 15-ին Հադրութում։
Երեք գիշեր բարձրացել է դիրքեր՝
Զոհվածների մարմինները տեղափոխելու զորամաս՝ կրակայրիչի լույսի օգնությամբ։
Վիրավորվելով և զոհվելու վտանգի տակ լինելով, հրաժարվել է օգնությունից
«Ինձ թողեք, դուք գնացեք»։