
Ծնվել է
1988 թ․ մայիսի 26-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը, բանակը, երեխաները և կինը։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ազնիվ, նվիրված, հոգատար, խելացի, լավատես մարդ էր։
Երազում էր
Որ հայրենիքում խաղաղություն լինի։
Յուրահատկություններ
Միշտ հեռուն նայելու մտածելակերպը, զգալով ամեն ինչ և ուշադիր մտածելով յուրաքանչյուր քայլի մասին։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 8-ին, որի ժամանակ ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու։ 9-ին զանգել էր տուն և ասել, որ հասել են, սակայն 10-ին զոհվել է։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 10-ին Կարմիր Շուկայում։ Պատերազմի ընթացքում կրակային պատրաստության քննություն է տվել և արժանացել մեդալի։ Երբ նրան առաջարկել են գնալ տուն, ասել է․ «Ո՛չ, իմ ընկերները այնտեղ են, չեմ կարող նրանց թողնել»։