hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արամ Հայրիյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1978 թ․ նոյեմբերի 8-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքը, երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների, բարեկամների հետ։ Շատ էր սիրում շփվել բոլորի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Կենսուրախ, բարի, բոլորին հասնող անձնավորություն էր։

Երազում էր
Երեխաներին իրենց նպատակին հասցնել։

Յուրահատկություններ
Նրա բարությունը և նվիրվածությունը։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 22-ին էր զանգել, միայն ասել էր․ «Կարոտել եմ շատ, ո՞նց եք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 24-ին Ֆիզուլիում։ «Ամեն ինչ լավ է, նորմալ է»։ Եթե նա այնտեղ չլիներ, իր որդին զոհվելու էր։