
Ծնվել է
1969 թ․ հունվարի 16-ին ԱՀ Բաքու քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաները, հայրենիքը, աշխատանքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և երեխաների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, հասնող, օգնող և անշահախնդիր մարդ էր։ Նվիրված էր հարևաններին և բարեկամներին։
Երազում էր
Տղաներին ամուսնացնել, տեսնել թոռներին և նրանց ընտանիքներին։
Յուրահատկություններ
Ընկերասիրությունը, ընտանիքի նվիրվածությունը և հայրենասիրությունը։
Վերջին զրույց նոյեմբերի 4-ին կնոջ հետ
- Եկեք մի քիչ հանգստացեք, նորից կգնաք։
- Ոչ, ես չեմ գա, պետք է երիտասարդների կողքին լինենք։ Պատերազմը վերջանա, մենք հաղթենք, նոր հետ կգամ։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ, նոյեմբերի 14-ին Վանքում։ Զոհվել է դիպուկահարի կրակոցից։