
Ծնվել է
1983 թ․ հոկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Բոլորի հետ՝ մեծից փոքր, սիրում էր շփվել, նոր բաներ սովորել և սովորեցնել։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի, ընկերասեր, բոլորին հասնող մարդ էր։
Երազում էր
Երեխային մեծացնել և հասցնել իր նպատակներին, սակայն կիսատ մնաց նրա երազանքը։
Յուրահատկություններ
Տարբերվում էր իր պարզությամբ և անկեղծությամբ։ Մարդիկ նրան շատ էին սիրում հենց դրա համար։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ դեկտեմբերի 11-ին Խծաբերդում։ Տասնհինգ հոգով կռվել են հարյուր հիսուն հոգանոց զորքի դեմ և զոհվել են պատվով։