hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Աշոտ Բաբայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1983 թ․ դեկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի Շաղատ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաները և ծառայությունը։ Նա շատ էր սիրում ծառայել։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Սրտացավ էր, նվիրված ընկեր և պատրաստ բոլորին օգնելու։

Երազում էր
Տունը սարքել, ընտանիքի հետ կապված նպատակներ ուներ։ Չհասցրեց իր նպատակներին իրագործել, բայց կինը շարունակեց նրա ճանապարհը և շատ բաներ հասցրեց ավարտին։

Յուրահատկություններ
Համեստությունը, ընտանիքի ու երեխաների հանդեպ մեծ սերը և հարգանքը։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 9-ին, ժամը 16։30-ին։ Փոքր տղան հիվանդ էր եղել, նա ասել է․ «Էրոյիս աչքաթող չանես մինչև ես գամ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 10-ին Կարմիր Շուկայում։