hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Աղաբաբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թ․ հունվարի 26-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր 17-ամյա ծառայությունը հայկական զինված ուժերում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և երեխաների հետ, բայց հիմնական ժամանակ ծառայում էր։

Երազում էր
Թոշակի անցնելուց հետո տեղափոխվել Հայաստան և լավ ապագա կառուցել երեխաների համար։ Տղան շատ լավ երգում էր և նա ցանկանում էր աջակցել նրան։

Յուրահատկություններ
Միշտ ասում էր, որ կյանքը կարճ է, պետք է լավ ապրել։

Վերջին զրույցը
Համազորային շտաբ գնալուց զանգել էր կնոջը, գաղտնաբառերով ասել․ «Ձիգ մնա, Արցախից դուրս արի երեխաների հետ։ Վիճակը լավ չի»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ սեպտեմբերի 27՝ պատերազմի առաջին գիշերը։