hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սերյոժա Ասատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1974 թ․ հոկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և ընտանիքը։ Արցախյան առաջին պատերազմին իր մասնակցությունը կարևոր նշանակություն ուներ նրա կյանքում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, հատկապես՝ իր փոքր տղայի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հայրենասեր էր, բարի, ընկերասեր և օգնող։

Երազում էր
Լավ կրթությունով ապահովել երեխաներին և տեսնել նրանց երջանիկ ու կայացած։

Յուրահատկություններ
Հայրենասիրությունն ու նվիրվածությունը։

Վերջին խոսքերն էր
«Եթե դու տասնութ տարեկանների աչքերին նայես, կհասկանաս։ Պետք է գնամ, որ իմ տղան այս նույն բաները չտեսնի»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 13-ին Մարտունու շրջանում։ 17 օր շարունակ պայքարել է։ Աչքի է ընկել անսասան կամքով և տոկունությամբ։