hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարուժան Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թ․ փետրվարի 16-ին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։

Սիրում էր
Գյուղատնտեսություն, որսորդություն և անասնապահութուն։ Հաճախ որսի էր գնում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի էր, աշխատասեր, հայրենասեր, ազնիվ։

Երազում էր
Զարգացնել անասնապահությունը և ընտանիքին լավ կյանք ապահովել։ Երազում էր որդի ունենալ, ինչը իրականացավ, բայց նա զոհվեց, երբ որդին ութ ամսական էր։

Յուրահատկություններ
Շատ սիրում էր կենդանիներին, ուներ շուն, աղավնիներ, և այլ տնային կենդանիներ։

Լսելով պատերազմի լուրը՝ ասաց

  • Պետք է գնանք, մեր երեխեքի կողքին լինենք։ Եթե մենք չգնանք, էլ ո՞վ է գնալու։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 10-ին․ «Ձեզ լավ նայեք, տեսնեմ ոնց է լինում, կգա՛մ»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10։