hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սերգեյ Շաքարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1974 թ․ դեկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, ծառայությունը։

Ո՞ւմ հետ էր սիրում անցկացնել ժամանակը
Ընտանիքի, ծառայակից ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Մարդամոտ էր, բարի, հոգատար, նվիրված, խստապահանջ։

Երազում էր
Որ երեխաները լավ կրթություն ստանան և հասնեն իրենց նպատակներին։

Յուրահատկություններ
Սերը ընտանիքի և երեխաների հանդեպ։

Վերջին զրույց
Զոհվելուց երկու օր առաջ ասաց․ «Ընտանիքի կողքին կլինես, երեխեքին լավ կդաստիարակես, չընկճվես, քո թիկունքին մեր տղերքը կանգնած են»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 25-ին Հադրութում։ Նա բազմաթիվ ադրբեջանցիների է սպանել։ Երբեք չէր նահանջում և մշտապես ասում էր․ «Զինվորներիս կողքին պիտի լինեմ»։ Իր հրամանատարության ժամանակ Հադրութի ոչ մի բարձունք չեն կորցրել։