
Ծնվել է
1983 թ․ հունվարի 25-ին Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում։
Սիրում էր
Հայրենիքը, որի համար նա պատրաստ էր ամեն ինչի։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների ու բարեկամների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Խելացի, հավասարակշռված և առաջադեմ մարդ էր։
Երազում էր
Իր ընտանիքի բարօրության մասին, նրա երազանքներից մեկի իրականացումը եղավ այն, որ նա երեք երեխաների երջանիկ հայր էր։
Յուրահատկություններ
Նա աչքի ընկնում էր իր հավասարակշռվածությամբ և կազմակերպվածությամբ։
Վերջին խոսքեր
«Դուք ձեզ լավ նայեք, մինչև գամ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ դեկտեմբերի 11։