hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարդան Մնացականյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1991 թ․ հոկտեմբերի 4-ին Կարմրաշենում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, երեխաները, հայրենիքը, աշխատանքը և ընկերները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Վստահելի, ընկերասեր, հայրենասեր և ուրախ մարդ էր։

Երազում էր
Ունենալ բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիք և բնակարան գնել։

Յուրահատկություններ
Ընկերասեր մարդ էր, իր ընտանիքին նվիրված ու չափազանց հոգատար։

Վերջին զրույց
Զոհվելու օրը, նոյեմբերի 7-ին, «Հետ ենք գալու, չնեղվես, չտխրես, ամեն ինչ լավ է լինելու, սիրում եմ քեզ»։ Վիրավորվելուց հետո նա զանգել է եղբորն ու խնդրել․ «Երեխայիս ու կնոջս լա՛վ կնայեք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում։