hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտավազդ Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ․ հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Սրտացավ, ընկերասեր, կարեկցող, միամիտ և ազնիվ մարդ էր։

Երազում էր
Տեղափոխվել Երևան, այնտեղ աշխատել, իսկ մնացած նպատակները կապված էին երեխայի հետ, որոնք այդպես էլ կիսատ մնացին։

Յուրահատկություններ
Միշտ պատրաստ էր օգնելու դիմացինին, անկախ նրանից, հարմար էր իրեն, թե՝ ոչ։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 1-ին, ժամը 20։00-ին․ «Այսօր կռվի վերջին օրն է։ Ինձ ասել են, որ տուն վերադառնամ, քանի որ ես երեխա ունեմ, բայց ես պատասխանեցի, որ հետո ինձ մատնացույց կանեն, որ պատերազմից փախել եմ։ Ես հետ չեմ վերադառնա»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 2-ին Քելբաջարում։