
Ծնվել է
1983 թ․ դեկտեմբերի 2-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։
Սիրում էր
Ընտանիքին ուրախացնել, ընկերներին օգնել, երեխաների երազանքներն իրականացնել։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և երեխաների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հայրենասեր, ընտանիքին նվիրված, ծնողին հարգող, սիրելի զավակ և մեծատառով մարդ էր։
Երազում էր
Տուն գնել, երեխաներին լավ ապագա ապահովել, որ նրանք վատ օրեր չտեսնեին։
Ուզում էր
Մինչ պատերազմի սկսվելը ընտանիքին Սևան ու Տաթև տանել։
Յուրահատկություններ
Մարդկայնությունը, նվիրվածությունը և ազնվությունը։
Գնաց ԼՂՀ
Որպեսզի իր ընտանիքը հանգիստ քնի և արթնանա խաղաղ հայրենիքում։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 9-ին, ժամը 17։00-ին․ «Չզանգեք, չնեղվեք, մի մտածեք, ամեն ինչ լավ կլինի, անպայման հետ եմ գալու»։ Կինը զգացել է, որ հրաժեշտ է տալիս իրենց, որ նա այլևս չի վերադառնա։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 10-ին Կարմիր շուկայի մոտ։ Մեքենան պայթեցրել են, նրանք չեն հասցրել դուրս գալ մեքենայից։