hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մանվել Կարապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1988 թ․ դեկտեմբերի 5-ին Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծառայությունը և երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Զորամասում և իր ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Դրական և նուրբ հոգու տեր անձնավորություն էր, սակայն ծառայության մեջ՝ խիստ։

Երազում էր
Սեփական տուն ունենալ։ Կնոջ հետ գումար էին հավաքում տուն գնելու համար։ Ամուսինը չհասցրեց իրականացնել իր նպատակը, բայց կինը, ի վերջո, կարողացավ իրականացնել նրա երազանքը։

Յուրահատկություններ
Որպես հայր, նա շատ նրբորեն էր մոտենում իր երեխաներին, շատ ուշադիր էր նրանց նկատմամբ։

Վերջին խոսքեր
«Իմ քարտը վերցրու, փողը հանի։ Մի ապահով տեղ գտեք, մինչև հասկանամ, ինչ է կատարվում։ Սիրում եմ ձեզ, հոգով ձեզ հետ եմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ սեպտեմբերի 28-ին Թալիշի և Մատաղիսի մոտակայքում։ Հրամանատարի վիրավորվելուց հետո ստանձնել էր երկու գումարտակի ղեկավարումը։ Երբ ընկերը զոհվեց, նա զինվորներին արդեն տեղափոխել էր ապաստարան, իսկ ինքը վերադարձել էր ընկերոջ դիակի հետևից։ Այդ հերոսական գործողության ժամանակ էլ զոհվեց։