
Ծնվել է
1993 թ․ հոկտեմբերի 7-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Անգամ ամենափոքր ու չնչին բանը։
Ո՞ւմ հետ էր սիրում անցկացնել ժամանակը
Կնոջ հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լավ զինվորական էր, հրետանավոր, խելացի և ճիշտ որոշումներ կայացնող անձնավորություն։
Երազում էր
Գումար հավաքել ու տուն գնել, սակայն այդ նպատակն անավարտ մնաց։
Վերջին զրույց
Նոյեմբերի 8-ին․ «Բարև, ո՞նց ես» ու ավարտվել է խոսակցությունը։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 9-ին Մարտունիում։ Նա ստացել է երկրորդ աստիճանի Մարտական Խաչ, շատ դիպուկ հարվածներ կատարելու համար՝ թշնամուն պատճառելով ինչպես մարդկային, այնպես էլ՝ տեխնիկական կորուստներ։