hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Անդրանիկ Մարդոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1988 թ․ մայիսի 4-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա ապրում էր ընկերների համար և պատրաստ էր ամեն ինչ անել նրանց համար։

Երազում էր
Ընտանիքի բարօրության մասին․ «Ո՞նց եմ այսքան մեծացել, որ արդեն երեխաներ ունեմ»։

Յուրահատկություններ
Շատ ճշմարտախոս էր, դիմացինի դեմքին ասում էր այն, ինչ մտածում էր։

Սիրում էր
Ստեղծագործել՝ գրել բանաստեղծություններ։ Նրա ստեղծագործությունները հայտնաբերվել են զոհվելուց հետո։ Կինը նշում է, որ բոլոր ստեղծագործություններում գրում էր, որ ԼՂՀ-ի համար զոհվելը փառք ու պատիվ է։

Վերջին զրույց
Զոհվելու օրը ասել էր․ «Ամեն ինչ լավ է, լավ է լինելու»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 9-ին Շուշիի մատույցներում։ Ինքը վիրավորված լինելով՝ օգնել է վիրավոր ընկերներին դուրս բերել մարտադաշտից ու փրկել նրանց կյանքը՝ զոհաբերելով սեփական կյանքը։