
Ծնվել է
1974 թ․ օգոստոսի 18-ին Ֆիզուլիում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Զինվորների և ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա լավ հայր էր և սիրող ամուսին, ընկերասեր և հոգատար մարդ։
Երազում էր
Տեսնել հզոր բանակ և ընտանիքը ապրի բարեկեցիկ կյանքով։
Յուրահատկություններ
Շատ ուշադիր և հոգատար էր բոլորի հանդեպ։
Սիրում էր
Նկարել։ Հադրութում մանկական հրապարակ չգտնելով՝ այն նկարել էր։
Վերջին զրույց
Զգում էր, որ չի վերադառնալու։ Եղբորն ասել էր, որ ուշադիր լինի կնոջ ու երեխաների հանդեպ։ Վերջին զրույցում դուստրը խնդրել էր վերադառնալ, իսկ նա պատասխանել էր․ «Բա թողնեմ տասնութ տարեկան երեխանե՞րը զոհվեն»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 8-ին Հադրութում։ Նա ընկերնեին թաքցրել էր՝ փրկելով նրանց կյանքը, իսկ ինքը մնացել էր ու զոհվել։ Մահվանից հետո ընկերները պատմել են, որ եթե նա չլիներ, իրենք կզոհվեին։