
Ծնվել է
1984 թ․ հուլիսի 26-ին Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, շրջապատը և բնությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, բարեկամների և նրանց երեխաների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր էր, ընտանիքին նվիրված, կյանքով լեցուն և մարդամոտ։
Երազում էր
Շատ երեխաներ ունենալ։ Ցավոք, չիրականացավ նրա երազանքը։
Յուրահատկություններ
Առանձնանում էր իր ընկերասիրությամբ և մարդկային վերաբերմունքով։
Վերջին զրույցը հոկտեմբերի 15-ին կնոջ հետ
-Խնդրում եմ վերադարձիր տուն,
-Տասնութ տարեկանները դիրքերում վիրավոր կռվում են, ո՞նց կարող եմ վերադառնալ։ Դու լավ մնա, ամեն ինչ լավ է լինելու։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 25-ին Ֆիզուլիի Կարմիր շուկայի հատվածում։ Նա վիրավորներին դեղորայք ու սնունդ էր մատակարարում։ Կյանքը վտանգելով՝ դեղորայքը հասցրեց, սակայն այլևս չվերադարձավ։