
Ծնվել է
1986 թ․ սեպտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, ձեռքբերումները և ամեն մանրուք։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների և ծնողների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Համեստ, աշխատասեր, բազմակողմանի զարգացած և ստեղծող անձնավորություն էր։
Երազում էր
Իր ձեռքերով տուն կառուցել և ընտանիքի հետ սեփական տանը ապրել։
Յուրահատկություններ
Եթե զանգեին օգնություն խնդրեին, նա աշխատանքից դուրս կգար ու կասեր․ «Աշխատանքը հետո էլ կլինի, կարևորը՝ մարդուն օգնության հասնեմ»։
Սիրում էր
Ստեղծագործել։
Վերջին զրույց
Դիրքերից զանգել էր ու ասել էր․ «Լավ մնացեք, երեխաներին լավ կնայես, ամեն ինչ լա՛վ կլինի»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ դեկտեմբերի 11-ին Հադրութում։ Պատմում են, որ երբ լույս չէր եղել, նա ինքնուրույն կազմակերպել էր լուսավորություն, իսկ կապի խափանման դեպքում ստեղծել էր կապ, որպեսզի մարդիկ կարողանան խոսել իրենց ընտանիքների հետ։