hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էդգար Գասպարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1986 թ․ դեկտեմբերի 7-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքի մեջ առաջընթացը և հաջողությունները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, շփվող, կատակասեր ու բանիմաց մարդ էր։ Նրա հետ ժամանակն անցնում էր շատ հետաքրքիր։

Երազում էր
Առաջ գնալ իր կատարած գործով և երեխա ունենալ, բայց այդ երազանքը այդպես էլ իրականություն չդարձավ։

Յուրահատկություններ
Շաբաթ և կիրակի օրերին նա պարտադիր գնում էր եկեղեցի։

Վերջին զրույց
Նոյեմբերի 7-ին շրջափակման մեջ էին, ինքն արդեն վիրավոր էր, զանգել էր տուն և ասել․ «էլ հետ չեմ գալու, ձեզ լավ կնայե՛ք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 7-ին Շուշիում։ Նա վաշտի հրամանատար էր։ Մի քանի զինվորների զոհվելուց հետո, զինակիցները ասել էին․ «էդգար, հետ արի, նրանք արդեն զոհվել են, էլ ոչինչ չես կարող փոխել»։ «Ես իրանց հարազատներին ինչ ասեմ» ու զինակիցների հետ զոհվածների մարմինները հանել է մարտի դաշտից։