hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հակոբ Թովմասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1980 թ․ հունիսի 10-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, աշխատանքի և երեխաների ներկայությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա շատ ջերմ ու լավ մարդ էր։

Երազում էր
Իր սեփական բիզնեսն ունենալ։

Յուրահատկություններ
Նա յուրահատուկ մարդ էր՝ կատակասեր, ժպտերես։ Իր ներկայությամբ միշտ ուրախություն էր պատճառում շրջապատին։

Սիրում էր
Նվագել։ Չէր ստեղծագործում, բայց շատ էր սիրում սիրողական մակարդակով նվագել դուդուկ։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 4-ին, զանգել է, հարցրել երեխաների մասին, որից հետո զրույցն ավարտվել է։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 26-ին, Շուշիում։ Մասնակցել է մշակույթի տանը տեղի ունեցած մարտերին։