hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Մանվելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1980 թ․ դեկտեմբերի 21-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Արդարությունը և երեխաների ներկայությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, կազմակերպել արշավներ ու երկար ժամանակ անցկացնել բնության գրկում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Արդար, քաջ, բարի և կամեցող մարդ էր։

Երազում էր
Երեխաներին լավ կրթություն տալ և տղա ունենալ, բայց այդ երազանքը այդպես էլ չիրականացավ։

Յուրահատկություններ
Տարբեր կերպ էր մոտենում ամեն ինչին։

Սիրում էր
Սեփական նախաձեռնություններն իրականացնել։

Վերջին զրույց
Ասել էր, որ կամավորագրվել է և պատրաստվում է գնալ կռվի։ Կինը փորձել էր նրան հետ կանգնեցնել, բայց նա գնացել է, ասելով․ «Եթե ես չգնամ, ո՞վ պետք է գնա։ 18-ամյա տղաները պետք է տեսնեն, որ իրենց կողքին տարիքով մարդ կա, իրենք մենակ չեն»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 7-ին Ջաբրայիլում։