
Ծնվել է
1965 թ․ սեպտեմբերի 28-ին Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Զինակից ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի էր, դրական, հայրենասեր, լավ ամուսին և սիրող հայր։
Մականունը
«Դուշման» էր։
Երազում էր
Մեծ տղան տուն ունենար և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը լիներ խաղաղ, ազատ և անկախ։
Հպարտանում էր
Երբ մեդալներն ամրացնում էր թոռնիկի զինվորական համազգեստին։
Յուրահատկություններ
Լեռնային Ղարաբաղը իր կյանքի էությունն ու գլխավոր նպատակն էր։
Վերջին զրույց
Վերջին անգամ նա զանգել էր տուն ու ասել․ «Մանուշ, ամեն ինչ լավ է, կզանգեմ, անպայման վերադառնալու ենք»։ Սա եղել էր նրա վերջին խոսքերը։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութում։ Նա ցուցաբերեց անկրկնելի մարտական ոգի և կատարեց հերոսական քայլեր։