
Ծնվել է
1981 թ․ նոյեմբերի 30-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր առօրյան։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ամուսնացած էր, ուներ երեք երեխա՝ մեկ աղջիկ և երկու տղա։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Դրական, բարի, բոլորին հասնող անձնավորություն էր։
Երազում էր
Լինել իր ընտանիքի հետ, ստեղծել նրանց համար բարեկեցիկ պայմաններ։ Երազանքները կապված էին իր երեխաների հաջողության հետ։
Յուրահատկություններ
Շատ հանգիստ բնավորություն ուներ։ Երբեք բարձր ձայնով չէր խոսում։ Հարգանքով էր վերաբերվում ընտանիքին։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 20-ին Շուշիում։ Ոստիկանների հետ միասին եղել է շենքում, որը պայթեցրել են։