
Ծնվել է
1995 թ․ ապրիլի 27-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Գերմանիայի պատմությունը և դրա ուսումնասիրությունները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Երազում էր
Մարտի դաշտում զոհվել՝ ավտոմատը ձեռքին։ Մեծ հայրենասեր էր։
Յուրահատկություններ
Ինքնուրույն, ինքնագլուխ։ Մորը չէր ենթարկվում, բայց վատ բաներ չէր անում։
Սիրում էր
Մոտոցիկլետ վարել։ Ստուդիա էին բացել՝ ընկերների հետ նկարահանումներ էին անում։
Վերջին խոսքերն էր
«Տասնութ տարեկանները մարտի դաշտում կռվում են, ես ո՞նց կարող եմ մնալ այստեղ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 26-ին Հադրութի բլրի վրա։ Դիրքերից դուրս է բերել վիրավորներին, զոհվածների մարմինները։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։