hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մաթեվոս Ղրզոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1959 թ․ հուլիսի 29-ին Շիրակի մարզի Սարատակ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, նրա հպարտությունն ու սերը հայրենի հողի հանդեպ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հայրենասեր, համարձակ, ազնիվ, ազատասեր ու պատրաստակամ մարդ էր։

Երազում էր
Տեսնել Հայաստանը ուժեղ, ազատ ու անկախ։

Յուրահատկություններ
Շատ անկեղծ ու ազնիվ էր, երբեք խարդախություն չէր անում, միշտ պայքարում էր արդարության համար։

Վերջին զրույց
Պատերազմի ժամանակ կինը կորոնավիրուսով հիվանդ էր․ «Եթե չգաս, կարող է էլ ինձ կենդանի չտեսնես», մտածելով, որ գուցե այդ խոսքերից հետո մտափոխվի և վերադառնա, բայց նա պատասխանել է․ «Եկել եմ պատերազմի դաշտ ու պետք է կռվեմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 13-ին Մարտակերտում։