
Ծնվել է
1982 թ․ սեպտեմբերի 2-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, որսորդությունը, հայրենիքը և այն ամենը, ինչ կապված էր այս արժեքների հետ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների, ծնողների և տնային կենդանիների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր էր, հավատարիմ, նվիրված և աշխատասեր։
Երազում էր
Ունենալ իր սեփական տունը, ստեղծել բարենպաստ պայմաններ ընտանիքի համար և տեսնել նրանց երջանիկ։
Յուրահատկություններ
Փափուկ բնավորությունը, նվիրվածությունը, զսպվածությունն ու հանգստությունը։
Վերջին զրույց
Նոյեմբերի 8-ի առավոտյան․ «Ո՞նց եք, մի անհանգստացեք, դուք լավ եղեք, հետո կզանգեմ»։ Դրանից հետո նա համարվել է անհայտ կորած երեք ամիս շարունակ։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 8-ին Մարտունի 2 դիրքերում։ Նա միշտ հոգ էր տանում իր զինակիցների մասին ասելով․ «Դուք գնացեք հանգստացեք, ես կմնամ, ուշադիր կլինե՛մ»։