hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ալեքսանդր Ազարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հոկտեմբերի 14-ին Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Դասընկերների հետ։ Ուներ սիրած էակ, որի նվիրած թևնոցը մայրը պահում է մինչ օրս։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա ընտանիքի փոքր զավակն էր՝ շատ սիրված և հարգված։

Երազում էր
Ծառայության ավարտից հետո սովորել և աշխատել։ Ունեցել է մեծ երազանքներ, որոնք անկատար մնացին։

Վերջին զրույց
Ասել է, որ հաղթելու են։ Հայը երբեք չի ծնկի։ Ամեն ինչ լավ է։ Մորը չի ասել, որ մասնակցում է մարտերին, որպեսզի նա չանհանգստանա։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 28-ին Մարտունիում։