hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Պետրոս Սողոմոնյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1987 թ․ նոյեմբերի 14-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաներն ու աշխատանքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի, ժպտերես, կատակասեր և ուրախ անձնավորություն էր։

Երազում էր
Դառնալ ֆուրշետի մասնագետ, արդեն հասել էր այդ նպատակին։ Նրա մյուս մեծ երազանքը կապված էր երեխաների համար լավ ապագա ստեղծելու հետ։

Յուրահատկություններ
Կատակասեր լինելը, մշտական ժպիտը, բարյացակամությունն ու մարդամոտ լինելը։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 9-ին․ «Մենք հետ ենք գալիս, ամեն ինչ լավ է»։ Դրանից հետո կապն ընդհատվել է։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 17-ին Ջաբրայիլում։