
Ծնվել է
2002 թ․ հունվարի 3-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը, աշխատասիրությունը, հետաքրքրասիրությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների և եղբոր հետ։ Ուներ սիրած էակ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ համեստ էր, խելացի։
Երազում էր
Զինվորական ծառայությունից հետո շարունակել ուսումը։
Սիրում էր
Կարդալ, բանաստեղծություններ գրել, հայրենասիրական թեմաներով խոսակցություններ վարել։
Վերջին զրույց
Ջաբրայիլից զանգել էր, ասել, որ երեք օր չի կարողանա զանգել, չանհանգստանան։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 21-ին Իշխանաձորում։ Զոհվել է վիրավոր հրամանատարին փրկելու ժամանակ։