
Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 11-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը։ Դաստիարակված էր Մոնթե Մելքոնյանի զինակցի ընտանիքում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Հիմնականում իր նման մարդկանց հետ էր շփվում։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ծանրակշիռ, լուրջ բնավորություն ուներ։ Աջակցում էր զինակից ընկերներին։
Երազում էր
Բացել տուրիստական գործակալություն։
Յուրահատկություններ
Միշտ թույլերի կողմից էր, լավ էր սովորում, օգնում էր դպրոցում վատ սովորողներին։ Շատ մաքուր և կոկիկ էր։
Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 20-ին․ «Մա՛մ ջան, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, վաղը երկար կխոսենք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 26-ին Հադրութի մերձակայքում։ Գիշերով ընկերների հետ գնացել և բերել է զինտեխնիկա՝ հրամանատարների թույլտվության բացակայության պայմաններում։