hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գուրգեն Սարգսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1987 թ․ հունվարի 24-ին Վայոց ձորի Ռինդ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը, ընտանիքն ու երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի էր, ընկերասեր, ուրախ, կամեցող և մարդամոտ։

Երազում էր
Ունենալ բիզնես, ավարտին հասցնել սկսած տունը և Նոր տարին դիմավորել նոր տանը։

Յուրահատկություններ
Անկախ նրանից, թե որքան հոգնած էր տուն գալիս, միշտ ժամանակ էր տրամադրում երեխաներին։ Ասում էր․ «Երեխաները իմ հանգստությունն են, իրենց հետ հոգնածությունս անցնում է»։

Վերջին զրույց
Պատերազմ գնալուց առաջ աղջիկը նրան հարցրեց․ «Պապ, մենք կարևոր չե՞նք քեզ համար, որ գնում ես»։ Նա պատասխանեց․ «Ինձ համար բոլորդ կարևոր եք։ Առաջին հերթին գնում եմ ընտանիքս պաշտպանելու համար։ Եթե այսօր չպաշտպանենք հայրենիքը, վաղը թշնամին կգա մեր տուն ու այդ ժամանակ արդեն ուշ կլինի պաշտպանել»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 4-ին Շուշիի մերձակայքում։ Զինակիցներն ասում էին, որ, չնայած վախենալուն, նրա խիզախ խոսքերն իրենց ուժ էին տալիս․ «Ո՞ւմ ենք պետք, եթե մենք չկռվենք ու փախչենք մարտի դաշտից»։