
Ծնվել է
1978 թ․ մայիսի 14-ին Բաքու քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծառայությունը, հաջողությունները, աշխատանքում ունեցած առաջընթացները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ։ Սիրում էր գտնվել բնության գրկում, դա նրան հանգստություն էր տալիս։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա չափազանց նվիրված մարդ էր։ Շրջապատում նրան կոչում էին՝ «լեգենդ»։ Նրա կերպարը բոլորի համար մնաց որպես լեգենդար օրինակ։
Երազում էր
Վերակառուցել իրենց գյուղական տունը, որպեսզի երեխաները այնտեղ ապրեն և մեծանան, լինելով՝ բնությանը մոտ, հեռու քաղաքի աղմուկից։
Յուրահատկություններ
Նրա նվիրվածությունը իր աշխատանքին՝ դարձնում էր իրեն յուրահատուկ ու եզակի։
Վերջին զրույց
Պատերազմը սկսվելուց հետո զանգեց ընտանիքին և ասաց․ «Վաղը գնում եմ, մենակ պապային ու մամային չասե՛ս»։ Նրա վերջին զրույցը եղել է դստեր հետ․ «Դու պետք է միշտ ժպտա՛ս այս կյանքում»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 5-ին, Շուշիում։