
Ծնվել է
1986 թ․ հուլիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, որին պաշտում էր։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լավ հայր էր, բարի ու հոգատար ամուսին, հասկացող և ընկերասեր մարդ։
Երազում էր
Ունենալ իր սեփական գինու գործարանը, մեծացնել ընտանիքը և իրականացնել իր երեխաների նպատակները։
Յուրահատկություններ
Ընտանիքի հանդեպ անսահման սերը և գինեգործության հանդեպ ունեցած մեծ հետաքրքրությունը։
Վերջին զրույց
«Ամեն ինչ լավ կլինի, մեր տեղը հանգիստ է։ Ես ձեզ շատ եմ սիրում, ձեզ պինդ պահեք, երեխաներին լավ նայեք, դուք ինձ համար առաջնային եք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 16-ին Հադրութում։