
Ծնվել է
1993 թ․ մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Բնությունը, կենդանիները, երաժշտությունը և գրքերը։
Երազում էր
Գանձասարում կամ Շուշիում տուն ունենալ։ Ուզում էր, որ իր աղջիկը լավ շախմատ խաղալ սովորեր, մասնակցեր շախմատի մրցումներին։
Յուրահատկություններ
Շատախոսությունը, հումորը և կյանքի տարբեր ոլորտներում բազմազան գիտելիքներ ունենալու ձգտումը նրա անձի առանձնահատկություններից էին։
Սիրում էր
Փայտագործությամբ զբաղվել։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 11-ին Սղնախում։