hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գառնիկ Զեյնալյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թվականի սեպտեմբերի 24-ին, Արարատի մարզի Սուրենավան գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչ։ Պատերազմի դաշտում երբեք չէր բողոքում, ասում էր՝ «Ամեն ինչ լավ է»։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Սիրած աղջիկ ուներ և շատ զրուցում էր քույրերի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, մարդկային և բարեկամասեր էր։

Երազում էր
Բանակից գար ու բոլոր նպատակները, որ հոր հետ կապված դրել էր, իրագործեր:

Յուրահատկություններ
Ամեն ինչում լավն էր տեսնում։

Վերջին ցրույց
Ամեն օր զանգում ասում էր. «Ամեն ինչ լավ է իմ մոտ, ձեր մասին մտածեք, քույրիկներս ո՞նց են։» Վերջին զրույցի ժամանակ ուժեղ պայթյուններ էին լսվում, ասում էր՝ «Զորավարժություններ ենք անում»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 8-ին՝ Շուշիում։ Պատերազմը դադարեց, սակայն իրենից լուր չկար։ Հայրը գնացել է ԼՂՀ՝ տղայի մասին տեղեկություն ստանալու։ Նոյեմբերի 13-ին նրանց տեղեկացնում են, որ որդու մարմինը տեղափոխել են Սևան: