
Ծնվել է
2000 թվականի հուլիսի 9-ին, Երևանում։ Հետո տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջան՝ քաղաք Բերձոր։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ֆուտբոլը։ Մասնակցում էր մրցույթների և ունեցել էր բազմաթիվ մեդալներ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ուներ սիրած էակ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, հոգեպես նվիրված և սիրով ու հարգանքով շրջապատված մարդ էր։ Նա միշտ ասում էր՝ «Բա եթե ես գամ, ով է այս երեխաներին հաց կամ ջուր տալու»։
Երազում էր
Դառնալ լավ ֆուտբոլիստ և խաղալ Հայաստանի հավաքականում։
Յուրահատկություններ
Աչքերը կիսաբաց էր պահում, երբ քնում էր։ Ոչ մեկ չէր հասկանում՝ քնած է, թե արթուն։
Վերջին ցրույց
Հոկտեմբերի 22-ին խոսել էր բոլորի հետ։ Երբ եղբայրը հարցրել է՝ «Ինչպե՞ս եք», նա պատասխանել է. «Ոչ մի բան չի եղել, մի քանի թիթեռ են եկել, հիմա կթռնեն ու կգնան»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Պայթյունից դեմքը այրվել էր, բայց նա չէր վերադարձել։ Ջոկի հրամանատար էր՝ ասում էր. «Բա եթե ես գամ, ով է այս երեխաներին հաց կամ ջուր տալու»։