hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արայիկ Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1980 թ․ դեկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, երեխաները և իր սիրելի Շուշին։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, կամեցող, բոլորին հասնող և մեծ հարգանքով մարդ էր։

Երազում էր
Տեսնել իր երեխաներին առողջ, կրթված, և միշտ ապրել իր սիրելի քաղաք Շուշիում։

Վերջին զրույց
Ընտանիքի հանգստության համար, ասում էր, որ ամեն ինչ իրենց մոտ լավ է, չնայած լուրերով տարածված վատ տեղեկություններին։ Վերջին զրույցի ժամանակ կատակով ասել է, որ ճագար է որսում, իսկ կինը հարցրել է․ «Երկու ոտանի՞» (հղում անելով թուրքերին)։ «Ոչ, իսկական ճագար»։ Կես ժամ անց զոհվել է։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 6-ին Շուշիի մատույցներում։