
Ծնվել է
1978 թ․ հուլիսի 18-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաներն ու ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Գործընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լավ մարդ էր, ընկերասեր ու ընտանիքին նվիրված։
Երազում էր
Ունենալ առողջ ընտանիք և տեսնել, թե ինչպես է իր որդին անփորձանք վերադառնում զինվորական ծառայությունից։
Յուրահատկություններ
Սրտաբացությունն ու նվիրվածությունը։
Վերջին զրույց
Զանգել է առաջնագծից, հիմնականում հետաքրքրվել է երեխայի մասին։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 7-ին Հադրութի շրջանում՝ Ֆիզուլիի և Վարանդայի մոտակայքում։ Յոթանասուն հոգանոց զորքը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։