
Ծնվել է
2000 թ․ դեկտեմբերի 8-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատասիրությունը։ Ամեն ինչը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Չուներ սիրած էակ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա բարի էր, պատրաստակամ, աշխատասեր։
Երազում էր
Ունենալ խոհարարական կրթություն և դառնալ խոհարար։
Սիրում էր
Գրել բանաստեղծություններ։
Վերջին խոսքերն էր
«Տանում են կրակային զինվարժությունների», բայց իրականում գնում էին պատերազմ։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 30-ին Նռնաձորում։ Ընկերը պատմել է, որ Զավենին առաջարկել են նահանջել, բայց նա ասել է․ «Ես նահանջող տղա չեմ» և շարունակել է մնալ մարտադաշտում։ Զոհվել է մարտի ընթացքում։ Ընկերը նրա մարմինը տարել է զորամաս։