hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Աշոտ Պետրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թվականի հուլիսի 7-ին, Շիրակի մարզի Ջրառատ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերական շրջապատը, հայրենիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ ֆուտբոլ խաղալով և համակարգչով ձևավորումներ անելով։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի ու բոլորի կողմից սիրված էր։ Հարգանքով և սիրով են հիշում նրան։

Յուրահատկություններ
Միշտ տաս անգամ մտածում էր խոսելուց առաջ։

Սիրում էր
Մաթեմատիկա և ֆիզիկա։

Վերջին զրույց
Խոսել են հոկտեմբերի 24-ին։ Ասել էր. «Լավ ենք, ամեն ինչ լավ է, ապահով տեղ ենք, երևի շուտով հետ կգանք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հադրութում։ Խոցել է 17 տեսակի զինտեխնիկա և ստացել հետմահու մարտական խաչ։ Ժամերով սպասել է իր նշանակետին և անվրեպ խոցել։