hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Լավրիկ Նագդալյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1963 թ․ հունվարի 24-ին ԱՀ Կիրովաբադ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծառայությունը հայրենիքին։ Նա 1994 թ․ կամավորագրվել էր ծառայելու սահմանապահ ջոկատներում, այդ ժամանակվանից ի վեր ոգեշնչվում էր հայրենիքի ծառայությամբ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Զինակից ընկերների և երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Բարի ու անկեղծ մարդ էր։ Շատ մարդամոտ, փոքրերի հետ փոքր էր, մեծերի հետ՝ մեծ։

Երազում էր
Տեսնել, որ իր երեխաներն արդեն ամուսնացել են և թոռնիկներ ունի։ Նաև նրա մեծ երազանքն էր, որ երեխաները երբեք պատերազմ չտեսնեն։

Վերջին զրույց
Պատերազմ գնալուց հետո 10 օր կապ չեն ունեցել, որից հետո նա համարվել է անհայտ կորած։ Ամեն անգամ մարտի դաշտ գնալուց ասում էր․ «Բա որ ես չգնամ, էլ ո՞վ պիտի գնա»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10, Ջրական։