hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վանուշ Մելոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 28-ին ՌԴ Մոսկվա քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Մարդամոտ էր՝ մեծերի հետ՝ մեծ, փոքրերի հետ՝ փոքր։ Ուներ սիրելի էակ։ Կռվի ընթացքում քրոջ միջոցով կապ էր պահպանում իր ընկերուհու հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա շատ բարի, նվիրված, բոլորին հասնող անձնավորություն էր։

Երազում էր
Վերադառնալ հայրենիք, աշխատել, աջակցել ծնողներին։

Յուրահատկություններ
Ամեն ինչը։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 7-ին․ «Ե՞րբ պետք է պատերազմը վերջանա»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 25-ին Հադրութում։ Զոհվել է վիրավոր ընկերոջը փրկելու ժամանակ։